Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի անդամներին

14.08.2015

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց  "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը:
Հանդիպման ժամանակ մարզպետը երիտասարդներին հորդորեց լինել ուշադիր, կարգապահ, համախմբված և միասնական ուժերով մեր մարզը լավագույնս ներկայացնել երիտասարդական հավաքում:
Վայոց ձորի ջոկատի անդամներին բարի երթ ու հաղթանակ մաղթելով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ մարզային իշխանությունները կարևորում են աշխատանքը երիտասարդների հետ և պատրաստ են նպաստել երիտասարդական նախաձեռնությունների իրականացմանը:
Տեղեկացնենք, որ օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կանցկացվի "Բազե-2015" ամենամյա երիտասարդական հավաքը, որին մասնակցելու են երիտասարդներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Մեկ հարկի տակ իրենց ուժերը կչափեն և իրենց ակտիվ հանգիստը կանցկացնեն շուրջ 500 երիտասարդներ:
Նշենք, որ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական փուլն ացկացվել է հուլիսի 10-12-ը Եղեգիս համայնքում գտնվող "Սիրանույշ" ճամբարում, որն այս տարի իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ և Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների աջակցությամբ: 
Այս տարի Վայոց ձորի ջոկատը հանդես է գալու նարնջագույն ճակատում:
Նշենք, որ "Բազե" ամենամյա երիտասարդական հավաքն անցկացվում է 2002 թվականից:
Հաջողություն ենք մաղթում Վայոց ձորի և "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի մասնակից ջոկատներին:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46