Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2015

Սիրելի՛ երիտասարդներ:
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Բոլոր ժամանակներում կյանքի զարգացման և առաջընթացի հիմնական գրավականը երիտասարդությունն է՝ իր նախաձեռնողականությամբ, մտավոր և ֆիզիկական թարմ կարողություններով, զարգացման առաջանցիկ տեմպերով, առաջացած խնդիրների լուծման պատրաստակամությամբ, հայրենիքի պաշտպանության և բարօրության գործին անմնացորդ նվիրումով:
Սիրելիներս, այսօր էլ Դուք անմասն չեք հայրենաշինության, պետականության ամրապնդման շնորհակալ և պատվաբեր գործում, և բավարար ներդրում ունեք գալիք սերունդներին ավելի կայուն խաղաղությամբ ու զարգացած տնտեսությամբ հայրենիք փոխանցելու գործընթացում:
Հայաստանի Հանրապետության, մեր դեպքում՝ Վայոց ձորի մարզի լուսավոր ապագայի, ժողովրդի բարօրության բարձր պատասխանտվությունը պայմանավորված է նաև այսօրվա երիտասարդությամբ, որպես Երկրի վաղվա օրվա տերեր և պատասխանատուներ:
Կրկին  սիրով շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձեր կյանքն ու գործունեությունն անցնի կապույտ երկնի ներքո, վայելեք խաղաղ հայրենիքում ապրելու և գործելու բախտավորությունը: Ձեզ՝ անձնական երջանկություն և հաջողություններ բոլոր ձեռնարկներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46