Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեմինար ,, Ի՞նչ է հարկավոր իմանալ հանուն առողջ ընտանիքի,, թեմայով
05.08.2015
Օգոստոսի 5-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ կայացավ ,, Ի՞նչ է հարկավոր իմանալ հանուն առողջ ընտանիքի,, թեմայով սեմինար: Այն իրականացվում է ,,Մարդկային զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և համահունչ է ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանադակության համաձայնագրի 2013թ. սեպտեմբերի 27-ի թիվ 4 փոփոխությանը: Վերարտադրողական առողջության բարելավման նպատակով ՀՀ համայնքներում բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի մայիսի 15-ից:
Ծրագրի շրջանակում 2015-2016 թվականների ընթացքում նախատեսվում է անցկացնել ,,Վերարտադրողական առողջություն և առողջ ընտանիք,, խորագրով սեմինար- հանդիպումներ ՀՀ մարզերի 70 համայնքներում:
Ծրագրի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը վերարտադրողական առողջության պահպանման խնդիրների և հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդների վերաբերյալ:
Ծրագիրն ուղղված է մարդու վերարտադրողական առողջություն և վերարտադրողական իրավունքի մասին իրազեկման բարձրացման իրականացմանը և նպաստում է ,,Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին,, ՀՀ ԱՆ-ի 2013 թվականի նոյոմբերի 28-ի թիվ 77-Ն հրամանով հաստատված բնակչության իրազեկության բարձրացմանն ու առողջապահական կրթությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Սեմինարն անցկացվեց 18-55 տարեկան կանանց և տղամարդկանց համար, առարձին խմբերով: Սեմինարը վարեցին մանկաբարձ գինեկոլոգներ Արփինե Սողոյանը և Նունե Ասրյանը: Սեմինարավարները նշեցին, որ նշված թեմայով իրազեկվածության բարձրացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ընտանիքների առողջության պահպանմանը, առողջ ապրելակերպի և անվտանգ սեռական վարքագծի հաստատմանը և ծնելիության բարձրացմանը: