Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը

27.07.2015

Այսօր` հուլիսի 27-ին, Վայոց ձորում ավարտվեց 2015 թվականի ամառային զորակոչը:
Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կազմակերպված ամառային զորակոչի վերջին հավաքի նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը` հորդորելով լինել ուշիմ և աչալուրջ, լավագույնս ծառայել Հայոց բանակում և պաշտպանել մեր հայրենիքի սահմանները: Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, օրհնելով նորակոչիկներին, հայոց զավակներին ցանկացավ ուժ, ամրություն և բարի վերադարձ:
Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ևս տեղի ունեցավ ամառային զորակոչի 2015 թվականի վերջին հավաքը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը, զինվորական կոմիսարի տեղակալ Գասպար Հովսեփյանը, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներն օրհնություն ստացան Վայոց ձորի թեմի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գոլուստ քահանա Սահակյանից:
Տեղեկացնենք, որ Վայոց ձորում 2015 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 5-ին: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզի տարածքային զինկոմիսարիատների համագործակցությամբ ամառային զորակոչը կազմակերպվել և իրականացվել է պատշաճ մակարդակով:
Անվտանգ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում Հայոց բանակի բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28