Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այցելություն Հորսի համայնք
24.07.2015
Հուլիսի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, Հորսի համայնքի ղեկավար Շմավոն Ամիրգուլյանի ուղեկցությամբ Հորս համայնքում էր:
Այցի շրջանակներում աշխատանքային խումբը եղավ Հորսի մշակույթի տանը, ծանոթացավ մշակույթի տան տեխնիկական վիճակին, որի տանիքի վերանորոգումը` ՀՀ կառավարության որոշմամբ, ընդգրկված է հրատապ լուծում պահանջող ծրագրերում:
Տեղեկացնենք, որ Հորսի համայնքապետի առաջարկությամբ այցելություն կազմակերպվեց Հորսի ջրամբար, որտեղ հարց բարձրացվեց ջրամբարը սնուցող ջրագծի կառուցման անհրաժեշտության մասին:
Այնուհետև աշխատանքային խումբը ծանոթացավ Հորսի համայնքում կերերի կուտակման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին: