Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մշակվել է մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանություն
24.07.2015
Հուլիսի 23-ին ՀՀ Կառավարությունը նիստին հավանություն է տվել ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից ներկայացված մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրին:
Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը:
Աղբյուրը` http://mtaes.am/