Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով

20.07.2015

Հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց դասընթաց "Նախադպրոցական ուսումնական հաստատություններում (ՆՈՒՀ) բժշկա-հիգիենիկ գիտելիքների ուսուցում և առողջ ապրելակերպի քարոզչություն" թեմայով: Դասընթացը կազմակերպվել է ի կատարումն` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականների: Տեղեկացնենք, որ դասընթացը վարում էին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտ Բաբայանը և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նոնա Հայրապետյանը:
Դասընթացին մասնակցում էին Վայոց ձորի մարզում գործող 17 ՆՈՒՀ-երի տնօրենները, մանկավարժները, բուժ.աշխատողները, սննդի կառուցահատվածի աշխատողները, դաստիարակները և նրանց օգնականները: Դասընթացին ներկա էին Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մասնագետների հետ քննարկվեցին նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման հետ կապված հիմնահարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46