Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ վարակների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի անդրանիկ նիստը
18.07.2015
Հուլիսի 18-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ ստեղծված "Վիրուսային, մասնավորապես` արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձանժողով"-ի առաջին նիստը:
Հանձնաժողովը ստեղծվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N193-Ն որոշումը և ի կատարումն ՀՀ առողջապահության նախարարի 2014 վականի դեկտեմբերի 27-ի "Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիրը և նպատակային ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին" թիվ 3131-Ա հրամանի:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են`
1. Մելս Հարությունյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ,
2. Հեղինե Սարգսյան - հանձնաժողովի քարտուղար,
3. Սամվել Շահբազյան - ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
4. Ենոք Շահբազյան - ՀՎԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-համաճարակաբան, "Եղեգնաձորի ԲԿ" ՓԲԸ-ի և "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ,
5. Հրայր Խաչատրյան - Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ,
6. Էմմա Հանեսյան - "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, հանձանժողովի անդամ,
7. Արտաշես Գալստյան - "Վայքի ԲՄ" ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
8. Մանուշակ Նալբանդյան- "Ջերմուկի ԱԿ" ՓԲԸ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ,
9. Կարեն Ասատրյան "Եղեգնաձորի ԲԿ" ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, հանձնաժողովի անդամ,
10. Բյուրեղ Ծերունյան - Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, հանձնաժողովի անդամ:
Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև "Եղեգնաձորի ԲԿ" տնօրենի տեղակալ Սմբատ Գալստյանը, Առողջապահական պետական տեսչության Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Մուշեղ Մարգարյանը և ՀՎԱԿ ՊՈԱԿ Վայոց ձորի մասնաճյուղի բժիշկ-հիգիենիստ Հովիկ Սարգսյանը:
Հանձնաժողովի անդրանիկ նիստը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Նիստի օրակարգում քննարկվեցին`
1. Վիրուսային, մասնավորապես արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
(Զեկուցող` Ս. Շահբազյան)
2. Արտաընդերային ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելմամն ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակի և առաջիկա խնդիրները:
(Զեկուցող` Ե. Շիրինյան)
3. Ընթացիկ հարցեր և առաջարկություններ:
(Հանձնաժողովի անդամներ)
4. Հանձանժողովի նիստի ամփոփում:
(ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյան)
Խոսելով օրակարգային հացրերի շուրջ Ե. Շիրինյանը նշեց, որ մարզի առողջապահական և բժշկական կենտրոններում բավականին լուրջ և արդյունավետ աշխատանքներ են տարվել վարակների կանխարգելման ուղղությամբ: Ստեղծվել է խորհուրդ, որի նպատակը ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ու վերահսկումն է, ձեռք են բերվել մանրէազերծող սարքեր, մաքրող և լվացող համապատասխան նյութեր: Անցկացվել են նաև բուժ.անձնակազմի համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որոնք ամփոփվել են հատուկ ստուգարքների միջոցով: Ե. Շիրինյանի տեղեկությամբ, բուժ.անձնակազմերն այժմ ունեն անհրաժեշտ գիտելիքներ վարակների կանխարգելման և գործընթացը հսկողության տակ պահելու համար:
Ամփոփելով հանձանժողովի նիստի աշխատանքերը Հ. Սարգսյանը նշեց, որ հարկավոր է ամենայն լրջությամբ մոտենալ այս հարցին, վեր հանել առկա բոլոր խնդիրները, որպեսզի դրանց արագ կարգով հանգուցալուծում տրվի: Խոսելով դրական տեղաշարժերի մասին, մարզպետը ողջունեց տարված աշխատանքերը, միաժամանակ նշելով, որ ստեղծված հանձնաժողովի աշխատանքները պետք է նպատակային լինեն, որպեսզի դրական տեղաշարժերը շարունական և մշտական բնույթ կրեն: