Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը
18.07.2015
Հուլիսի 17-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր:
Վայոց ձորում տևական ժամանակ է, ինչ տեղումներ չեն գրանցվել, որի պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզպետն իր մտահոգությունը հայտնեց աննախադեպ չորային եղանակային պայմաններում համայնքներում գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվության հետ կապված խնդիրների մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին համայնքներ` տեղում ուսումնասիրելու և պարզելու հասցված վնասների չափերը: