Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Ներքին աուդիտի կոմիտեի 6-րդ նիստը

16.07.2015

2015 թվականի հուլիսի 16-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 6-րդ նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով "Զառիթափ ԱԱՊԿ" ՓԲԸ-ում և "Արենի ԱԱՊԿ" ՓԲԸ-ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի Եղեգնաձորի և Վայքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում համապատասխանության աուդիտի հաշվետվությունները:
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Նարինե Մաղաքյանը, Մելս Հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին ՝ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
1.Առողջապահական ընկերությունների տնօրեններին ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում: Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ:
1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28