Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

16.07.2015

Ս/թ հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 4-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական մեկ գործ և ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղական համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական երկու գործերը քննարկելու մասին հարցերը:
Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:

Հանձնաժողովը քննարկվող հարցերի վերաբերյալ համաձայնություն տալու որոշում ընդունեց:
Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28