Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությունը

14.07.2015

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգիս համայնքի "Սիրանույշ" ճամբարում անցկացվող "Բազե-2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի ընտրական ճամբար-հավաքի փակման հանդիսավոր արարողությանը:
Տեղեկացնենք, որ այս տարի երիտասարդական հավաքն իրականություն դարձավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի համագործակցությամբ: Երիտասարդական հավաքին մասնակցում էին մարզի 8 համայնքներ` Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Արենի, Ազատեկ, Գետափ, Վերնաշեն, Մալիշկա և 2 ուսումնական հաստատություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ և Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:
Այցի ժամանակ ճամբարի մասնակիցները հնարավություն ունեցան հանդիպելու մարզպետ Հ. Սարգսյանի հետ: Իր խոսքում Հ. Սարգսյանը նշեց, որ մարզային իշխանությունները միշտ ուշադրության կենտրոնում են պահում երիտասարդության հետ կապված հիմնահարցերը և հնարավորության սահմաններում աջակցում են երիտասարդներին իրենց նախաձեռնություններում: Մարզպետը կարևորեց նաև նմանատիպ ճամբարների կազմակերպումն ու անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս երիտասարդներին շփվել միմյանց հետ, ձեռք բերել նոր ընկերներ և ,ինչու չէ, ստանալ նոր գիտելիքներ:
Հանդիպումի ավարտից հետո տեղի ունեցավ ճամբարի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Շնորհավորելով "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատում ընդգրկված մասնակիցներին, Հ. Սարգսյանը երիտասարդներին մաղթեց հաջող մասնակցություն և հաղթանակ:
Հիշեցնենք, որ մրցութային երեք օրերի ընթացքում երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին ինտելեկտուալ խաղում, երգի, պարի, նորաձևության, նկարչության, վոլեյբոլի, շախմատի, պարանի ձգման, բազկամարտի, սեղանի թենիսի, սպորտլանդիա և "Գերի բանալի" մրցույթներում:
Մրցութային երեք օրերի ընթացքում հավաքած բալերի հաշվարկման արդյունքում 1-ին պատվավոր տեղը գրավեց Եղեգնաձորի ջոկատը, 2-րդ տեղում է Ջերմուկը, իսկ 3-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Վերնաշեն համայնքը:
Երիտասարդկան ճամբար-հավաքում լավագույնս ներկայացաց մասնակիցներից կազմվեց "Բազե 2015" համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի մարզի ջոկատը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28