Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի ամառային զորակոչի մեկնարկը ՀՀ Վայոց ձորի Վայք քաղաքում

10.07.2015

Այսօր` հուլիսի 10-ին, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի` Վայք և Ջերմուկ տարածաշրջանների առաջին հավաքը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը բարի ճանապարհ մաղթելով նորակոչիկիներին վստահություն հայտնեց, որ մեր հզոր Հայոց բանակի շարքերը համալրելու են գնում անվախ, աչալուրջ և հայրենասեր զինվորներ: Նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ինչպես նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը: Նորակոչիկներին ուժ, ամրություն և անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկի հայր Հ. Ավագյանը:
Հայոց բանակի նորակոչ զինվորներին ճանապարհելու էին եկել Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ Վարդան Խաչատրյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները և հարազատները: Հանրապետական հավաքակայան մեկնելուց առաջ նորակոչիկներին օրհնեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը: Ուրախ երաժշտության ներքո և բարձր տրամադրությամբ ներկաները հրաժեշտ տվեցին նորակոչիկներին: 
Միաժամանակ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ամառային զորակոչի երկրորդ հավաքը: Նորակոչիկներին անվտանգ ծառայություն և բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքապետեր, նորակոչիկների ծնողները և հարազատները: Նորակոչիկները` Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանից օրհնություն ստանալով, մեկնեցին հանրապետական հավաքակայան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46