Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի դպրոցականներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանում

09.07.2015

Ավելի քան 10 տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից իրականացվում է "Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում" ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի ծնողազուրկ, սոցիալապես անապահով, բազմազավակ, Արցախյան պատերազմի վետերանների ընտանիքների երեխաներն իրենց հանգիստն անցկացնում են Հանքավանի "Հասմիկ" ճամբարում: Այս տարի Վայոց ձորից ճամբար կմեկնեն195 դպրոցականներ:
Ճամբարն անցկացվում է 3 փուլով` 20 օր պարբերականությամբ:
Երեկ` հուլիսի 8-ին ճամբար մեկնեցին երկրորդ հերթափոխի 55 երեխաներ: Առաջին հերթափոխի 70 մասնակիցները ճամբար են մեկնել հունիսի 27-ին, իսկ երրորդ հերթափոխի թվով 70 դպրոցականներ Հանքավան կմեկնեն հուլիսի 27-ին, որոնց հանգիստը կավարտվի օգոստոսի 15-ին:
Երեխաների տեղափոխությունը կազմակերպում է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Ճամբար մեկնող երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ուղեկցում են ճանապարհային ոստիկանության մարզային աշխատակիցները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46