Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի Խաչիկ համայնքում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզպետի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիզոր դեսպանի հանդիպումը
09.07.2015
Հուլիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ Խաչիկ համայնքում էր, որտեղ տեղի է ունեցել մարզպետի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ: Այցի նպատակը Խաչիկ գյուղում նկարահանվող հայ-ֆրանսիական գեղարվեստական ֆիլմի նկարահանող խմբի հետ հանդիպումն էր: Տեղեկացնենք, որ ֆիլմը նկարահանվում է հունիսի 1-ից և երեկ կինոնկարի նկարահանման աշխատանքների վերջին օրն էր: Կինոնկարի ռեժիսորը ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է, նկարահանող խմբում է նաև ռեժիսոր և դերասան Միքայել Դովլաթյանը։ Հարություն Սարգսյանը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հանդիպեցին ֆիլմի ռեժիսորին, զրուցեցին դերասանների հետ:
Այնուհետև մարզպետը և դեսպանը Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելեցին Խաչիկի գյուղապետարան, եղան նաև գյուղի մշակույթի կենտրոնում: