Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում բացվել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն

08.07.2015

Հուլիսի 7-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում տեղի ունեցավ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Կենտրոնի բացման արարողությունն իրականացրեցին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը և ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը :
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, ուժային կառույցների, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք:
Ա. Բախշյանը և Հ. Սարգսյանը մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տ.Պետրոսյանի և Վայոց ձորի ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Մարգարյանի ուղեկցությամբ շրջեցին նորաբաց կենտրոնում: ՃՃԿ-ի պետ Հ. Մարգարյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքային պայմանները և տեխնիկական հագեցվածությունը:
Տեղեկացնենք, որ ՃՃԿ-ում գործում է GPS համակարգ, իսկ գործող օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները: Մոնիթորների վրա տեղադրված են նաև մարզի և տարածաշրջանի թվային քարտեզներ, որոնց միջոցով գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը մարզում և տարածաշրջանում:
Կենտրոնում այսուհետ գործելու է  "911" ծառայությունը, որը Վայոց ձորի բնակիչներին հնարավորություն կտա "911" ծառայություն զանգահարելիս միանալ անմիջապես մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը` շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ, նշեց, որ Վայոց ձորում նման կենտրոնի առկայության պայմաններում հնարավորություն է ստեղծվում առավել արագ արձագանքել և վերացնել ստեղծված արտակարգ իրավիճակների դեպքերը:
ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը ներկաներին շնորհավորեց կենտրոնի բացման առթիվ: Փոխնախարարը կենտրոնի անձնակազմին հորդորեց աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, իսկ "911" ծառայությանը եկող բոլոր ահազանգերին տալ բարեհամբույր պատասխան:
Տեղեկացնենք, որ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարականով՝ ամեն օր ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Վայոց ձորի մարզպետին, Եղեգնաձորի քաղաքապետին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև` իրավապահ մարմիններին:
Նշենք, որ Հայաստանի 7 մարզերում արդեն իսկ գործում են Ճգնաժամային կառավարման կենտրոններ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46