Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը
07.07.2015
2015 թվականի հուլիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2015 թվականի երկրորդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Լևոն Յազիչյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի վարչության պետ, գնդապետ Գագիկ Առաքելյանը, համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, ՀԳ մարմինների մարզային ծառայությունների, մարզային ենթակայությամբ գործող կազմակերպությունների ղեկավարներ և այլոք:
Նիստի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
1.,,Մարզում ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին,,:
2. ,,2015թ. առաջին կիսամյակում համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը,,:
3. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին,,:
4. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին,,:
5. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին,,:
6. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի քաղաքաշինության վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին,,:
7. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից իրականացված աշխատանքների մասին,,:
8. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի քարտուղարության կողմից իրականացված աշխատանքների մասին,,: 9. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին,,
10. ,,2015թ. առաջին կիսամյակում աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին,,
Հայտարարություններ
1. ,,Գյուղատնտեսական մթերքների Երևանում կազմակերպվեղ տոնավաճառին մարզի համայնքների մասնակցության մասին,,:
2. ,,Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող ,,Արտադրող խմբերի և արժեթղթերի զարգացում,, ծրագրի մասին,,:
3. ,,Մարզի համայնքներում հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին,,:
4. ,,Կցագրված ռեսուրսների ուսումնասիրությունների մասին,,:
5. ,,Համայնքներում իրականացվող ծրագրերի և դրանց համաֆինանսավորման մասին,,:
6. ,,Արցախի ազգային վիճակախաղի երրորդ խաղարկության մասին,,:
7. ,,Եղեգնաձորի պահածոների գործարանում իրականացվող մթերումների մասին,,:
Մարզպետ Հարություն Սարգսյանն ամփոփիչ խոսքում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց կազմակերպել մարզի համայնքներում առկա գյուղտեխնիկայի ճիշտ տեղաբաշխումն ըստ գոտիների՝ հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը հնարավորինս անկորուստ կազմակերպելու նպատակով: Մարզպետն իր ուրախությունն արտահայտեց Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկման առիթով և հորդորեց համայնքի ղեկավարներին՝ հնարավորինս օժանդակել գյուղացիական տնտեսություններ վարողների և գործարանի աշխատակիցների ակտիվ համագործակցությանը: Նա առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց բնակչության առողջության պահպանման պատշաճ կազմակերպման խնդիրներին: Մարզպետը նշեց , որ սեփական եկամուտները հավաքագրելու գործում թերացող համայնքի ղեկավարների հետ առանձին կքննարկեն այդ հարցը, փորձելով ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնել: Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարար Արտաշես Բախշյանին այցելության համար և ներկաներին հաջողություններ մաղթեց:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար կարող եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Մարզպետարան,, բաժնի ,,Մարզխորհրդի նիստեր,, ենթաբաժին:






