Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր մարզային ճգնաժամային կենտրոն Վայոց ձորի մարզում
06.07.2015
Հուլիսի 7-ին, ժամը 12.30-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում (հասցեն` Գևորգյան 1) տեղի կունենա նոր մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի բացումը, որին ներկա կլինեն նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Ա. Բախշյանը և Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը:
Արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և կարողություններն ապակենտրոնացնելու նպատակով` ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ ճգնաժամային կառավարման կենտրոններ են ստեղծվում նաև ՀՀ մարզերում:
ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակիչներից ,,911,, ծառայությունում ստացվող զանգերն արդեն տեղայնացված են: Այդպիսով` եթե նշված մարզի բնակիչը ՀՀ ցանկացած բջջային օպերատորի հեռախոսահամարից զանգահարի ՀՀ ՏԿԱԻՆ մարդուն հրատապ օգնության ,,911,, ծառայություն, ապա ավտոմատ կերպով կմիանա արդեն ոչ թե Երևանում գտնվող, այլ` տվյալ մարզի ճգնաժամային կառավարման կենտրոն:
Աղբյուրը՝ mta.gov.am, 06.07.2015