Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջերմուկում կայացել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը
06.07.2015
Ինչպես տեղեկացրել ենք՝ հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում ընթանում էր Վայոց ձոր մարզի շախմատային ֆեդերացիայի նախկին նախագահ, շախմատային ընտանիքի բարեկամ, երջանկահիշատակ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Երեկ երեկոյան կայացել է մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը:
Ներկաները, մինչ միջոցառման սկիզբը, 1 րոպե լռությամբ հարգել են Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հիշատակը:
Մինչև 10տ. խմբում 1-ին տեղը գրավել է Սևակ Մանուկյանը, 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար բաժին են հասել Վահան Միրզախանյանին և Սեդա Բադալյանին:
Մինչև 12տ. խմբում մրցաշարի հաղթող է ճանաչվել Ալեքս Մանուկյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Սեյրանյանը, իսկ 3-րդ տեղը՝ Հրաչյա Անանյանը:
Մինչև 14տ. խմբում 1-ին մրցանակը նվաճել է Արմեն Բարսեղյանը, 2-րդ տեղը գրավել է Գոռ Մելքոնյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դավիթ Խաչատրյանը:
Եվ մինչև 18տ. մրցաշարում պայքարն ավարտվել է Սարգիս Մկրտչյանի հաղթանակով: 2-րդ և 3-րդ տեղերը գրավել են Հայկ Երիցյանը և Ալեքսանդր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում հանդես էին գալիս շուրջ 300 մասնակիցներ՝ Հայաստանից և արտերկրից:
Աղբյուրը՝ chessfed.am, 06.07.2015