Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ
04.07.2015
Սիրելի՛ վայոցձորցիներ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Մեր երկրի հիմանական օրենքը մեր անկախ պետականության ստեղծման և կառուցման կարևորագույն երաշխիքներից մեկն է: 20 տարի առաջ հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը:
Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք շարունակելու ենք մեր երկրի կայացման պատասխանատու և դժվարին գործը, որի համար մեր իշխանությունների կողմից իրականացվող հետևողական աշխատանքը և ձեռնարկած քայլերը կնպաստեն մեր ժողովրդի շահերի և ազատությունների ամրապնդմանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից մեկի առթիվ` մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և համերաշխություն: