Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի համայնքների խոշորացման հետ կապված հանրային քննարկում
02.07.2015
Այսօր, հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում անցկացվեց ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանի Վայք և Զառիթափ փնջերում համայնքների խոշորացման հետ կապված հանրային լսում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը, GIZ գերմանական կազմակերպության փորձագետներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները և ավագանիների անդամները:
Վահան Մովսիսյանն իր խոսքում նշեց, որ իրականացվող պիլոտային ծրագրի թերություններից մեկը` բնակչության շրջանում իրազեկության պակասն է, որը լրացնելու համար հուլիսի 6-ից մեկնարկում են իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված հանդիպումներ ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքների խոշորացման գործընթացի առավելությունները և թերությունները, որոնց վերացման համար, ինչպես նշեց մարզպետ Հ. Սարգսյանը, պետք է աշխատել համատեղ ուժերով: