Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում
02.07.2015
Հուլիսի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի կողմից իրականացվող "Հրազդանից Շինուհայր միջանցքի էլեկտրահաղորդման գծի վերակառուցման ծրագրի" երրորդ հատվածի վերաբնակեցման գործունեության պլանի վերաբերյալ` Վայոց ձորի մարզի Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների ազդակիր անձանց համար:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Բարձրավոլտ էլեկտրացանցեր" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Լուսինե Զաքարյանը, "Հայֆաբ խորհրդատվական ընկերության" տեխնիկական անվտանգության և բնապահպանության հարցերի փորձագետ Միքայել Թևոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի սոցիալական մասնագետ Արմինե Պետրոսյանը, "Կալպատառու" ՓԲԸ-ի բնապահպանության և աշխատանքային անվտանգության հարցերի մասնագետ Բասաբ Բանդյոպադիյայը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ինչպես նաև վերոհիշյալ համայնքների ղեկավարները և բնակիչները:
Քննարկման ընթացքում ներկայացվեցին էլեկտրահաղորդիչ հենասյուների տեղադրման, կոորդինատների ճշգրտման և բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև վնասների փոխհատուցման հետ կապված հիմնախնդիրները:
Մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ սա կարևոր նշանակության պետական ծրագիր է, որի իրականացման ընթացքում պետք է բացառել բնակիչներին սպառնացող վնասները:
Գետափ, Աղնջաձոր, Սալլի և Շատին համայնքների բնակիչները քննարկմանը ներկա մասնագետներին ուղղեցին իրենց հուզող այլ հարցեր` ստանալով սպառիչ պատասխաններ և համապատասխան տեղեկատվություն: