Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Գոմք և Արտավան համայնքներ
01.07.2015
Հուլիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Գոմք և Արտավան համայնքներ:
Մարզպետը և աշխատանքային խմբի անդամները Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի հետ միասին այցելեցին համայնքապետարան, որտեղ հանդիպում կայացավ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրեցին համայնքում առկա խնդիրները, մասնավորապես` խմելու և ոռոգման ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման, միջհամայնքային ճանապարհի բարեկարգման, գյուղ.տեխնիկայի ձեռքբերման և համայնքի դպորցի վերանորոգման հետ կապված:
Արտավան համայնքում ևս բարձրացվեցին միջհամայնքային ճանապարհի բարեկագման և գյուղ.տեխնիկայի ձեռքբերման հարցերը: Համայնքի բնակիչները խոսեցին գյուղի բուժ.կետում խմելու ջրի խնդրի և դպրոցի համար նոր գույքի ձեռքբերման անհրաժեշտության մասին:
Մարզպետը համայնքի բնակչության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համայնքի բնակիչները պետք է իրենք փորձեն լուծում տալ համայնքային հիմնախնդիրներին:
Հարություն Սարգսյանը հավելեց նաև, որ բնակչության կողմից բարձրացված խնդիրները կքննարկվեն մարզային իշխանությունների կողմից և կընդգրկվեն առաջիկա տարիների մարզի զարգացման ծրագրերում: