Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով
30.06.2015
Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն ,,Անտառահրդեհների կանխարգելում,, թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արշակ Մանուկյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի պաշտպանության և պահպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի համայնքապետերը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության և ,,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության ընթացքում նշվեց այն մասին, որ չոր եղանակային պայմանների հետևանքով հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեծվել` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար անտառների պահպանության և պաշտպանության կենսական նշանակությունը, հրդեհների առաջացման և դրանց կանխարգելման հետ կապված համապատասխան միջոցառումների իրագործումը:
Ուսումնավարժությանը ներկա համայնքի ղեկավարները ներկայացրեցին այս հարցի հետ կապված իրենց հուզող 2 հիմնախնդիր`
1. Անտառամերձ համայնքներում ջրավազանների կառուցման անհրաժեշտություն` հրդեհի բռնկման դեպքում արագ կարգով համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով:
2. Հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացում:
Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ այս ուսումնավարժությունն ուղղված է հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանը: Ս. Թարվերդյանը համայնքապետերին հորդորեց համայնքներում բնակիչների շրջանում համապատասխան տեղեկատվություն և իրազեկում ապահովել նշված խնդրի վերաբերյալ: