Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն անցելել է Եղեգնաձորի ռելեյի գործարան
30.06.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Եղեգնաձորի ռելեյի գործարանում էր: Աշխատանքային այցի հիմնական նպատակը գործարանի աշխատաքներին ծանոթանալն էր:
Այցի ընացքում մարզպետ Հ. Սարգսյանը շրջեց գործարանի արտադրամասերով և ծանոթացավ գործարանի աշխատանքային պայմաններին: Տեղեկացնենք, որ գործարանն ունի 150 աշխատակից: Գործարանի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկությամբ գործարանն ունի մոտ 165 արտադրատեսակ, իսկ մոտ ապագայում ծրագրվում է նաև այլ արտադրատեսակների արտադրություն: Ռ. Գրիգորյանը նշեց, որ գործարանի ողջ արտադրանքը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այս կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Սա կարող է հնարավորություն ընձեռել գործարանին արտահանման և շուկայի ծավալների ընդլայնման համար, ինչն իր հերթին կնպաստի աշխատատեղերի ավալեցմանը և բնակչության որոշակի զանգվածի զբաղվածության խնդրի լուծմանը: Մարզպետը հավելեց, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցել և առաջակցել գործարանի աշխատանքներին` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով: Տեղեկացնենք, որ գործարանն ունի ավելի քան 500 աշխատատեղի ներուժ: