Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը

25.06.2015

  Հունիսի 25-ին կայացավ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որ վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, երիտասարդական խորհրդի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը և երիտասարդական խորհրդի ադամները:
Օրակարգում քննարկվեցին զորակոչային և նախազորակոչային հասակի պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքների, <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի կազմավորման նպատակով մարզի համայքներում շնորհալի երիտասարդների հայտնաբերմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, Համահայկական ամառային 6-րդ խաղերին մարզի պատշաճ մակարդակով մասնակցության, մարզում ուսանողների ակտիվ ժամանցի և զբաղվածության ապահովման, Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգային առաջին հարցի քննարկման ժամանակ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը նշեց, որ Վայոց ձորի մարզում զորակոչային և նախազորակոչային հասակի երեխաների շրջանում լուրջ աշխատանքներ են տարվում: Մարզի մոտ 30 դպրոցներում գործում են պատանի երկրապահների ակումբներ, իսկ Ջերմուկի, Վայքի ավագ դպրոցներում, Խաչիկ համայնքի միջնակարգ դպրոցում ստեղծվել են սերժանտների խմբեր: Համագործակցաբար համատեղ միջոցառումներ են իրականցվում նաև 4-րդ բանակային կորպուսի հետ: Նա նշեց նաև, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ կազմակերպվում են հանրապետական դպրոցական սպորտային առաջնություններ և հավելեց, որ Վայոց ձորի մարզի Արենի համայնքը աչքի է ընկել իր մասնկացությամբ և ցուցաբերած ակտիվությամբ, երկու անգամ ճանաչվելով նշված մրցույթի հաղթող:
Մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ պատանիների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեծ նշանակություն ունի մեր պետության համար և հանձնարարեց՝ նման ծրագրերում ներգրավել սահմանամերձ համայնքների պատանիներին և երիտասարդներին:
Քննարկվեց նաև ամենամյա <<Բազե>> համահայկական երիտասարդական հավաքի Վայոց ձորի ջոկատի կազմավորման հարցը: Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի համակարգող, Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի քարտուղար Հասմիկ Մարգարյանն առաջարկեց ջոկատի անդամների ընտրության համար կազմակերպել ճամբար-հավաք:
Նիստի ընթացքում քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերին Վայոց ձորի մարզի մասնակցության մանրամասները: Մարզպետն իր խոսքում շեշտեց, որ պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել միջոցառմանը` բարձր մակարդակով մարզը ներկայացնելու, միջոցառումը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար:
Խորհրդի նիստում քննարկվեց նաև ուսանողների ակտիվ ժամանցի կազմակերպման հարցը: Խորհրդի անդամները մի շարք հետաքրքիր առաջարկություններով հանդես եկան: Մարզպետը հանձնարարեց առաջարկությունների հիման վրա հստակ ծրագրեր մշակել և ներկայացնել քննարկման` պատասխանատուներին, միջոցառումների անցկացման ժամեկտների որոշման նպտակով:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև երիտասարդության շրջանում առկա այլ հիմնահարցեր:
Նիստի ավարտին մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ բոլոր ոլորտներում առկա են դժվարություններ և խոչընդոտներ, որոնք պետք է փորձել հաղթահարել միասնական ուժերով: Նա նշեց, որ նման քննարկումները պետք է նպատակային լինեն և վստահեցրեց, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստ է աջակցել երիտասարդներին, բաց է  բոլոր տեսակի քննարկումների և առաջարկությունների համար:
Երտասարդական խորհրդի անդամներին ներկայացվեց, որ Վայքի քաղաքապետի նախկին տեղակալ Վասիլ Ասլանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, նրան փոխարինել է Արթուր Սմբատյանը, ով այժմ զբաղեցնում է Վայքի քաղաքապետի տեղակալի պաշտոնը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53