Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կազմակերպվել է ,,Վայքն ընտրում է էներգախնայողությունը,, միջոցառումը
22.06.2015
Հունիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվեց ,,Վայքն ընտրում է էներգախնայողությունը,, միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել էր,,Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա,, հիմնադրամը` ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ,,Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում,, ծրագրի շրջանակներում: Միջոցառման նպատակն էր Վայքի բնակչությանը տեղեկացնել էներգաարդյունավետության և արևային էներգիայի կիրառման հաջողված փորձերի մասին, ինչն էլ հետագայում կնպաստի Վայք քաղաքում ,,Քաղաքապետերի դաշնագրի,, ներքո էներգետիկ կայուն զարգացման գործողությունների հաջող իրականացմանը: Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Ելույթ ունեցան նաև Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, հյուրեր և այք: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչել են ուրախ երգեր, իսկ միջոցառման հրապարակում կազմակերպվել է ձեռքի աշխատանքների ցուցադրություն: