Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2015 թվականի 5-րդ նիստը
17.06.2015
2015 թվականի հունիսի 17-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 5-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Սերինե Մխիթարյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն կազմակերպությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ:
Օրակարգում ներառված էր 2015թ.-ի ներքին աուդիտի հաստատված ծրագրով <<Հռիփսիմե ԳԲԱ>> ՓԲԸ-ում,<<Ջերմուկի ԱԿ>>ՓԲԸ-ում իրականացված ֆինանսական աուդիտի հաշվետվությունները, մարզպետարանի աշխատակազմի առաջին եռամսյակի ապրանքների,աշխատանքների և ծառայություների գնումների համապատասխանության , հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչությունում , քարտուղարությունում,իրավաբանական բաժնում,զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնում ,ՏԻՄ և ՀԳՄ հարցերով վարչությունում,գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում համապատասխանության աուդիտի հաշվետվությունների ներկայացումը
Հաշվետվությունները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Քննարկվող հարցերի շուրջ արտահայտվեցին Ներքին աուդիտի կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս հարությունյանը:
Նիստը ո ր ո շ ե ց`
Առաջարկել՝
1.Ներքին աուդիտի բաժնին ՝ըստ կազմակերպությունների հաշվետվություններում արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ իրականացնել խորհրդատվություն:
Հանձնարարել՝
1.Առողջապահական ընկերությունների տնօրեններին ապահովել ֆինանսական միջոցների օգտավետ կառավարում:Միջոցներ ձեռնարկել աուդիտի հաշվետվությամբ արձանագրված թերությունների և խախտումների վերացման ուղղությամբ: <<Հռիփսիմե ԳԲԱ>> ՓԲԸ-ի,<<Ջերմուկի ԱԿ>>ՓԲԸ-ի համապատասխան աշխատակիցների նկատմամբ կիրառել կարգապահական տույժ իրենց պարտականությունները պատշաճորեն չկատարելու համար:
1 ամսյա պարբերականությամբ ներկայացնել տեղեկատվություն հանձնարարականների կատարման վերաբերյալ: