Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է պանրի արտադության ,,Ոսկե այծ,, գործարան
17.06.2015
Հունիսի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է Եղեգնաձորի <<Ոսկե այծ>> (Golden Goat) պանրի արտադրամասում:
Մարզպետ ՀարությունՍարգսյանը շրջայցի ժամանակ ծանոթացել է ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմաններին և արտադրվող պանրի տեսականուն:
Ընկերությունն արտադրում է մոտ 8 տեսակի պանիր, այդ թվում՝ <<Եղեգնաձոր>>, <<Լոռի>>, <<Ալպյան>>, <<Չանախ>>: Ընկերության հիմնադիր և տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը նշել է, որակյալ պանիր ստանալու հիմնական գործոններից մեկը Վայոց ձորի կլիմայական բարենպաստ պայմաններն են և էկոլոգիապես մաքուր հումքը:
Հանդիպման ժամանակ խոսվել է նաև ընկերության գնային քաղաքանության, կաթի մթերման պայմանների, ինչպես նաև արտադրանքի արտահանման և շուկայի ընդլայնման հետ կապված հիմնահարցերի մասին: Ընկերության տնօրենի հետ ունեցած զրույցի ժամանակ Վայոց ձորի մարզպետը նշել է, որ Վայոց ձորի մարզպետարանը պատրաստ է աջակցել և օժանդակել ընկերությանը` առավել արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով:
Տեղեկացնենք, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին: 2002թ.-ից ընկերության կողմից արտադրվող այծի պանիրը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, իսկ 2004թ.-ից` ԱՄՆ: