Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ քաղաքացիների 2015 թվականի հունիս ամսվա ընդունելությունը
16.06.2015
2015 թվականի հունիսի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելության համար ցուցակագրվել էր 99 քաղաքացի, ընդունելության էին եկել 102-ը:
Ֆինանսական օժանդակության խնդրանքով դիմել էին 98 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: Իսկ 4-ը դիմել էին այլ հարցերով՝ աշխատանքի տեղավորման հարցով՝ 2, միջհամայնքային հարաբերությունների հարցով՝ 1, սեփական տան վթարայնության հարցով՝ 1 քաղաքացի: Այլ հարցերով դիմած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին պատասխանելու նապատակով հանձնարարություն տվեց մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին: