Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի ,,Հոգևոր ակումբի,, անդամներն այցելեցին սահմանամերձ Խաչիկ համայնք

15.06.2015

 Անվախ, հյուրընկալ և բերդի պես կանգուն. ահա այսպես կարելի է որակել ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղը և նրա բնակիչներին:
Սահմանամերձ գյուղերը գտնվում են մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում են և դա արտահայտվում է ոչ միայն տնտեսական և ֆինանսական ենթակառուցվածքներում օգնություն և օժանդակություն տրամադրելով, այլև կարևորվում էմեր սահմանները պահող և պահպանող գյուղերի հոգևոր և մշակութային կյանքը հարստացնելու խնդիրը:
Հենց այս նպատակով էր, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի աջակցությամբ` Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչները, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները և Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հունիսի 14-ին այցելեցին Խաչիկ համայնք: Այցի նպատակը ՀԵՀ Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվող հոգևոր ակումբի հանդիպումը սահմանամերձ գյուղում անցկացնելն էր: Տեղեկացնենք, որ Վայց ձորի մարզային երիտասարդական կենտրում գործում է հոգևոր ակումբ, որը վարում է Եղեգնաձորի հոգևոր հովիվ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը: Հանդիպումների նպատակը երիտասարդների հոգևոր դաստիարակությունն է: Եվ այս անգամ ակումբի հերթական հանդիպումը որոշվեց անցկացնել Խաչիկ գյուղում:
Ներկաները մասնակցեցին Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի կողմից մատուցված կիրակնօրյա պատարգին, այցելեցին նաև Քարակոփ կամ Խոտակերաց եկեղեցի, որը Հայաստանի նշանավոր վանքերից մեկն է:
Հոգևոր ակումբի հանդիպման ժամանակ տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը խոսեց հայ ժողովրդի ազգային ինքնության, բարոյական և քրիստոնեական արժեքների պահպանման գործում Հայ եկեղեցու դերի և նշանակության մասին: Նշեց, որ դարեր շարունակ Հայ եկեղեցին հայոց պետականության կայացման գործում իր ուրույն դերն է ունեցել: Եկեղեցին այսօր ներկայացված  է նաև հայոց բանակում, ինչը մեծապես կարևոր է մեր զինվորի մարտական ոգին բարձր պահելու գործում: Խորհրդանշական էր, որ այդ մասին խոսվեց հենց Խաչիկ գյուղում, ուր Հայոց բանակի զինվորները բարձր մարտական ոգով և առ Աստված հավատով պահպանում են մեր սահմանները:
Խոսվեց նաև քրիստոնեկան արժեքները խեղաթյուրող աղանդների, դրանց վտանգի մասին` շեշտադրելով դրանց դեմ պայքարի կարևորությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46