Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
12.06.2015
2015 թվականի հունիսի 11-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց ,,Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾԻԳ,, պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:
Աշոտ Վարդանյանը ներկայացրեց մարզի համայնքներում իրականացվող և իրականացվելիք ծրագրերը՝ գազաֆիկացման, ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է լուծել համայնքի կողմից իրականացվող համաֆինանսավորման հարցերը:
Իրենց հուզող խնդիրների վերաբերյալ ԾԻԳ-ի տնօրենին հարցեր ուղղեցին Գետափ, Արենի, Մալիշկա, Արին, Գոմք և Ելփին համայնքների ղեկավարները: