Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
01.06.2015
Սիրելի երեխաներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ, շնորհավորում եմ բոլորիս ամառային առաջին և ամենաբարի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Սա տարվա ամենաջերմ և ուրախ տոնն է, քանզի այն նվիրված է մեր բալիկներին, մեր երկրի ապագան կերտող սերնդին: Երեխայի մեջ ապագան տեսնելով՝ մենք այն նույնացնում ենք երկրի վաղվա օրվա հետ: Ուստի բոլորս պարտավոր ենք առավելագույնն անելու երեխաների գալիք կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու նպատակով: Իսկ այսօր ամեն եռանդ ու ջանք պետք է ներդնել երեխաների իրավունքները պաշտպանելու՝ առանձնապես ընտանեկան ջերմության ու հոգածության ներքո մեծանալու հնարավորության ապահովման համար:
Սիրելի երեխաներ, ամենագեղեցիկ, վարդագույն երանգներով լեցուն այս տոնին, մաղթում բոլորիդ առողջություն, անամպ և խաղաղ երկինք: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները: Եղեք սիրված ու երջանիկ, դարձեք մեր երկրի արժանավոր քաղաքացիները: Ձեզ անհոգ մանկություն և լուսավոր ապագա: