Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

21.05.2015

  Սիրելի շրջանավարտներ:
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ` դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթում` բարի երթ:

Այսօր տոն է ձեզ համար, քանզի դուք քայլ եք կատարում դեպի կյանքի նոր փուլ, անցյալում թողնելով ձեր վարդագույն մանկության, գունագեղ պատանության տարիների պատմությունը` դպրոցական կրթության անվերադարձ հեռացող ժամանակահատվածը: Դա կյանքի մի շրջան էր, ուր դուք գտնվում էիք ձեր սիրասուն ծնողների ու սիրելի ուսուցիչների հոգածության ներքո և ձեր երազանքները թևեր էին առնում ընտանիքում ու դպրոցում ձեր շուրջը ձևավորված անկեղծ ու ջերմ մթնոլորտում: Հաստատ է, որ ձեր ընտանիքներից բխող ջերմությունը և սիրելի ուսուցիչների բարեմաղթանքներն ու խորհուրդները կօգնեն ձեզ կյանքի գալիք ճանապարհը նույնպես անցնել արժանապատվորեն: Իսկ դպրոցում ձեռք բերած ամենաարժեքավոր գանձի` գիտելիքի,  շնորհիվ դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները և լուծել հետագայում ձեր ճանապարհին հանդիպած ցանկացած խնդիր: Համոզված եմ, որ մեր մարզի գալիք տարիների պատմությունը, տնտեսության զարգացման տեմպերը պայմանավորված է լինելու նաև ձեզանով և ձեր ընտանիքի, դպրոցի, ծննդավայրի, մեր մարզի և մեր երկրի բարօրության համար կարևոր է լինելու նաև ձեր ներդրումն ու պատասխանատվությունն ստնանձնած գործի հանդեպ, ուր էլ որ լինեք, ինչ էլ որ դառնաք:
Կրկին շնորհավոր ձեր տոնը, սիրելիներս: Մաղթում եմ ձեզ բարի երթ, կյանքի արևոտ ու կանաչ արահետ:
Հաջողություն հետագա ձեր բոլոր ձեռնարկումներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46