Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում՝ Վայոց ձորի մարզպետարանում
21.05.2015
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է <<Կանանց և տղամարդկանց առանձնահատուկ կարիքներն աղետների ժամանակ>> թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀՀ ՏԿԱԻՆ Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը և աշխատակիցներ, մարզային ԱՌՆ թիմերի, փրկարարական ծառության և համայնքային արագ արձագանքման կամավոր թիմերի ներկայացուցիչները, թիրախ ընտրված 10 համայնքների ղեկավարները և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում վեր հանվեց կանանց և տղամարդկանց առանձնահատուկ կարիքներն աղետների ժամանակ, խոսվեց ուսուցման միջոցով բնական և արհեստածին աղետների ընթացքում ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությունը բարձրացնելու մասին: Կարևորվեց նաև աղետների ընթացքում վերարտադրողական առողջության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելու խնդիրը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել էր Օքսֆամը և «Ապավեն համայնքներին» ԲՀԿ-ն Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի հետ համագործակցությամբ: