Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Նիժնի Նովգորոդի թիվ 18 արվեստի դպրոցն Արամ Խաչատրյանի անունով անվանակոչելու արարողությանը
20.05.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում Համագործակցության համաձայնագրի շրջանակում, փոխադարձ այցով ս/թ մայիսի 18-ից գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգում: Այցի ընթացքում՝ մայիսի 19-ին, Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի անվանակոչման արարողությունը, որին մասնակցել են ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու մարզի արվեստասեր հասարակայնությունը:
Միջոցառման բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցևն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխադարձ կարևորելով մշակույթի, կրթության եւ հասարակական բնագավառներում երկու մարզերի միջեւ հաստատված համագործակցության նշանակությունը որպես երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև բարեկամական կապերի ընդլայնման ևս մեկ կարևոր երաշխիք:
Նշենք, որ դեռևս 2014թ.-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցն անվանականոչվել էր ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով: