Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փլվածք Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին

20.05.2015


Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ և 25 մ երկարությամբ:

Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ):

<<Հայավտոճան>> ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երևանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, և հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի:

<<Վայքի ՃՇՇ>> ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղում իրականացնում են ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ:


Աղբյուրը՝ mta.gov.am, 20.05.2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46