Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
18.05.2015
Սույն թվականի մայիսի 20-ին, ժամը՝ 11:30-ին, Օքսֆամը և <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ն Եվրահանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Աղետներին նախապատրաստման գրասենյակի (DIPECHO) և Օքսֆամի կողմից ֆինանսավորվող <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում, <<Ընդդեմ իրավական կամայականության>> ՀԿ-ի հետ համագործակցությամբ, Վայոց ձորի մարզպետարանում կազմակերպում է <<Կանանց և տղամարդկանց առանձնահատուկ կարիքներն աղետների ժամանակ>> թեմայով հանդիպում-քննարկում: Մասնակցելու համար հրավիրվում են մարզային ԱՌՆ թիմերի, փրկարարական ծառության և համայնքային արագ արձագանքման կամավոր թիմերի ներկայացուցիչները, մարզում գործող հասակարական կազմակերպությունների և համայնքների ու երիտասարդության ակտիվ ներկայացուցիչները, ինչպես նաև այլ ցանկացողներ:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել <<Ապավեն համայնքներին>> ԲՀԿ-ի գրասենյակ (010) 226924: