Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվեց Խորհրդային Միության Հերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի արդյունքները
12.05.2015
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին նվիրված Վայոց ձորում կազմակերպված մարզային միջոցառումների ակորդը տրվեց 2015 թվականի մայիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում տեղի ունեցած տոնական միջոցառումով, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարը, մարզպետի տեղակալները, Արփի համայնքի ղեկավարը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Արփի համայնքի բնակիչներ, հյուրեր: Հերոսի հուշարձանի մոտ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որից հետո` Խորհրդային Միության hերոս Վահիկ Լևոնյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի հաղթողների պարգևատրման, առաջնության փոխանցիկ գավաթի և մեդալների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարի փոխանցիկ գավաթը և ոսկե մեդալը նվաճեց Եղեգնաձոր քաղաքի թիմը, արծաթե մեդալին արժանացան ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի թիմի զինվորները, բրոնզե մեդալը բաժին հասավ Ազատեկ համայնքի թիմին, իսկ 4-րդ տեղը գրավեց Եղեգնաձորի ,,Գիտելիք,, թիմը: Վահիկ Լևոնյանի հարազատները նույնպես հանդիսությանն անմասն չմնացին, նրանց կողմից շնորհակալագրեր հանձնվեցին միջոցառման կազմակերպիչներին և աջակիցներին: