Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված հանդիսություն Եղեգնաձորում
09.05.2015
Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով 2015 թվականի մայիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական տանկ-հուշարձանին հարող հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գագիկ Առաքելյանը, մարզպետի տեղակալները, Եղեգնաձորի քաղաքապետը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, ոստիկանության և բանակի բարձրաստիճան սպաներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքերի բնակիչներ: Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը, Եղեգնաձորի ավագ դպրոցի պատանի երկրապահ ակումբի անդամ Տիգրան Ղազարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:
Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեց հնչած երաժշտական կատարումները: Զիվորական շքերթից հետո հանդիսության մասնակիցները մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ բարձրացան Հաղթանակի բլուր` ծաղիկներ խոնարհելու և ծաղկեպսակներ դնելու Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հուշարձանին: