Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնկացությամբ
08.05.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում դպրոցների տնօրենների մասնկացությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Ուսումնական տարվա ամփոփված արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Երկրորդ հարցի՝ Էլեկտրոնային կապի և տեխնիկական վերազինման մասին, զեկուցումով հանդես եկավ նույն վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: Նոր ուսումնական տարում <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագրի մասին հաղորդում ներկայացրեց դարձյալ վարչության պետը: <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի կազմակերչական հարցերը ներկայացրեց նշված վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, իսկ առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը ներկայացրեց մայիսի 8-ին կազմակերպվելիք <<Ամենախելացին>> մրցույթի ընտրական փուլ անցկացման կարգը:
Խոսվեց նաև դպրոցներում վերջին զանգի կազմակերպման մասին և նշվեց, որ այն պետք է կազմակերպել որպես հրաժեշտի դաս, դպրոցական կարգ ու կանոնին համաձայն: