Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերը
07.05.2015
2015 թվականի մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քննարկում, նվիրված՝ Վայոց ձորի մարզում անասնապահության զարգացման կոոպերատիվների ստեղծման հետ կապված հարցերին: Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳՆ ԾԻԳ-ի Վայոց ձորի մարզային աջակցության թիմի ղեկավար Վարդան Վարդանյանի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով, ինչպես նաև գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների պետերը: Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման նշված ծրագրում ընգրկված Ազատեկ, Աղնջաձոր, Ելփին, Զառիթափ, Խաչիկ, Ռինդ, Վերնաշեն համայնքների ղեկավարներն ու շահագրգիր անձիք ներկայացրին կոոպերատիվների ստեղծման ընթացքն իրենց համայնքներում, հետաքրքրվեցին ծրագրային քայլերի հաջորդականությամբ: Վարդան Վարդանյանը խորհրդատվություն իրականացրեց կոոպերատիվների ստեղծման աշխատանքների կազմակերպչական հարցերի շուրջ:
Ամփոփելով խորհրդակցությունը, մարզպետ Հարություն Սարգսյանը հորդորեց համայնքների ղեկավարներին՝ օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից՝ գյուղտեխնիկա ձեռք բերելու, համայնքային հանդամիջյան ճանապարհների բարեկարգման, խոտհարքերի ջրարբիացման խնդիրները նման ծրագրերով լուծելու նպատակով: