Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ
06.05.2015
2015 թվականի մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Արին, Ազատեկ և Փոռ համայնքներ: Մարզպետը ժամը 11.00-13.00-ը եղել է Արին, 13.15-14.00-ը Փոռ, 14.20-16.30-ը Ազատեկ համայնքներում: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները Արին համայնքի ղեկավար Վազգեն Սայադյանի և Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել են համայնքապետարաններ, համայքի դպրոց և բուժկետ: Իսկ Փոռում համայնքի ղեկավար Մեսրոպ Բադալյանի ուղեկցությամբ եղել են գյուղապետարանում, ուր հանդիպում է կայացել գյուղի բնակիչների հետ, այնուհետ այցելել են բուժկետ: Արինի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջ է քաշվել խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղագծի կառուցման, Վայք-Արին ավտոճանապարհի ասֆալտապատման հարցերը: Մարզպետը արինցիների ուշադրությունը հրավիրել է համայնքում անասնապահության զարգացման և հողի մշակության կուլտուրայի բարձրացման, գյուղացիական կոոպերատիվների ստեղծման գործընթացի վրա, որոնց հիման վրա կարող են բարելավվել արինցիների կյանքի պայմանները: Դպոցում բարձրացվել է ջեռուցման ապահովման, դպրոց տանող ճանապարհի բարեկարգման և դպրոցական գրադարանի ստեղծման հարցերը: Փոռում բարձրացվել է ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման, հին խանութի շենքը վերակառուցման միջոցով մշակույթի կենտրոն դարձնելու, միջհամայնքային ճանապարհների բարեկարգման և գյուղտեխնիկայի ձեռք բերման խնդիրները: Ազատեկում նույնպես բարձրացվեց ոռոգման ջրի արտաքին ցանցի, խմելու ջրի ներքին և արտաքին ցանցի, մշակույթի տան վերանորոգման հարցերը: Ազատեկում բարձրացվել է նաև նորաստեղծ ընտանիքների կողմից կենցաղի տան և մանկապարտեզի շենքերի սենյակներն զբաղեցնելու մասին և նշվել է, որ այդ հարցին իրավական կարգավորում չի տրվել: Ազատեկի դպրոցում խիստ արդիական են համարվել համակարգչային նոր տեխնիկայի, սպորտային գույքի և դպրոցական լաբորատոր սարքավորումների ձեռք բերման խնդիրները: Երեք համայնքների բուժկետերում էլ առկա են եղել խմելու ջրի և հոսանքի ոչ նորմալ մատակարարման խնդիրներ: