Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում հանդիսավորությամբ վաստակած հանգստի ճանապարհեցին Վարգես Իսախանյանին
04.05.2015
2015 թվականի ապրիլի 30-ին քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հարգանքի միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանի պատվին: Հանդիսավոր կերպով կենսաթոշակի ճանապարհելու նպատակով կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետ Հարություն Սարգսյանը բարեմամաղթանքներ հղեց Վարդգես Իսախանյանին և նշեց, որ Վարդգես Իսախանյանն իր բազմամյա գործունեության և աշխատանքային բարձր պատասխանատվության համար արժանացել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրին: Գործընկերները նույնպես սրտառուչ բարեմաղթանքներ հնչեցրին: Մենք նույնպես միանում ենք բոլոր բարեմաղթանքներին և ասում՝ վաստակած հանգստի բարի վայելում: