Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստը
29.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը:
Նիստում քննարկվել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումերի շրջանակում մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագրերը:
Քննարկվել են միջոցառումների հետ կապված կազմակերպչական հարցերը: Որոշվել է հնչած առաջարկությունների հիման վրա ընդլայնել նախատեսվող ծրագրերը և փոփոխություններ կատարել միջոցառումների կազմակերպման ժամանակացույցում: