Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Շատին համայնքում
28.04.2015
ՀՀ Վայոց ձոր մարզի Շատին համայնքը ևս անմասն չմնաց հայոց դարավոր ցավին և համայնքում Եղեռնի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին:
Գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ շրջապատող սարերի լաջերին գրվեցին՝ 1915-2015թթ. Հիշում եմ և պահանջում, գյուղապետարանի գրադարանը կազմակերպեց ցուցահանդես, որում ներկայացվեցին հեղինակներ, որոնք զոհ են գնացել 1915թ. Ցեղասպանությանը և լույս ընծայվեց պատի թերթ ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով:
Ապրիլի 23-ին Շատինի գյուղապետարանի և դպրոցի աջակցությամբ կազմակերպվեց ջահերով երթ: Երթին մասնակցում էին համայնքի հարյուրավոր անդամներ: Մինչ երթը սկսելը բոլոր մասնակիցներին բաժանվեցին Հայոց Մեծ Եղեռնը խորհրդանշող ,,Անմոռուկներ,,: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը և Տերունական աղոթքով հարյուրավոր մոմեր վառվեցին նրանց հոգիների հանգստության համար:
Միջոցառումները եզրափակվեցին ապրիլի 24-ի երեկոյան, համայնքը շրջապատող սարերի գագաթներին հիշողություն խորհրդանշող կրակներ վառելով: