Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երթ` դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար
24.04.2015
Ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդաշատ էր Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցին հարակից հրապարակը, որտեղից կազմակերպվեց երթ՝ դեպի Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու:
Հրապարակում հավաքված ժողովրդի առջև նահատակների հիշատակի ոգեկոչման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, այնուհետև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների և համայնքների ղեկավարների, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հանրության մասնակցությամբ կազմակերպվեց երթ` դեպի եղեգնաձորյան եռաբլուրում տեղադրված Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար:
Նշենք, որ մինչ երթը մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եղեռնին զոհ գնացած 1,5 միլիոն անմեղ նահատակների սրբադասմանը նվիրված հոգևոր կարգին: