Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում
22.04.2015
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հերթական միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում: Միջոցառմանը մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը:
Ներկայացվել է Հայոց Մեծ եղեռնի պատմությունը մինչև մեր օրերը:
Հնչեցել են յաթաղանին զոհ գնացած անմեղ նահատակների կորստյան ցավին, հիշատակի ոգեկոչմանը ձոնված բանաստեղծություններ ու երգեր, միաբանվելու և պայքարելու կոչեր:
Միջոցառման ավարտին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և դպրոցի տնօրինությանը: Նա իր խոսքում նշել է, որ շարունակվում է պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և պահանջատիրության գործընթացը նոր փուլ է մտնում:
Շնորհակալանքի խոսք է ասել նաև Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: