Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ` Վայքի հիմնական դպրոցում
21.04.2015
2015 թվականի ապրիլի 20-ին Վայքի հիմնական դպրոցում կայացավ Հայոց Մեծ եղեռնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աղասի Հովհաննիսյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը:
Ցերեկույթի բացման խոսքով հանդես է եկել Վայքի հիմնական դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանը: Ցերեկույթը ներկայացրել են դպրոցի աշակերտներն ու Վայքի զորամասի զինվորները: Հնչել են 20-րդ դարասկզբի դաժան սպանդին զոհ գնացած անմեղ հայ նահատակների կորստյան ցավը, հիշատակի ոգեկոչումն արտահայտող ասմունքն ու երգը, որոնց գաղափարական խտացումներն արտահայտում էին ականավոր գրող Պերճ Զեյթունցյանի դրամաների երկու բնորոշ
հատվածների բեմականացումները: