Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցեղասպանության թեմայով բաց դաս՝ Եղեգնաձոր քաղաքի կրթական հաստատություններում
18.04.2015
2015 թվականի ապրիլի 18-ինԵղեգնաձոր քաղաքի կրթական հաստատություններում ցեղասպանության թեմայով բաց դասեր են կազմակերպվել, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաները: Մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանն այցելել է թիվ 1 հմնական դպրոց, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը՝ Եղեգնաձորի ավագ դպրոց և պետական քոլեջ, իսկ նույն վարչության առաջատար մասնագետ Ժիրայր Գասպարյանը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց:
Նշենք, որ մարզի բոլոր կրթակական հաստատություններում ապրիլ ամսին կազմակերպվել են և շուրանակվում են ցեղասպանության թեմայով բաց դասերի կազմակերպում: